211652_close_icon
views-count3646 դիտում article-date 22:34 02-03-2019

Օրեյրոն անհամբեր սպասում է հայ ունկնդրի հետ հանդիպմանը. մանրամասներ շոուից

Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն անհամբեր սպասում է հայ ունկնդրի հետ հանդիպմանը: Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում տեղի կունենա երգչուհու համերգն իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում: Շրջագայության ընթացքում երգչուհին հանդես կգա 16 քաղաքներում և, ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր համերգին կներկայացվեն 22 երգեր: Օրեյրոն հայաստանյան բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ: Բեմը հագեցած կլինի էկրաններով, որոնց վրա կցուցադրվեն հատուկ այս շոուի համար ստեղծված տեսապատկերներ: Համերգի ընթացքում Օրեյրոն վեց անգամ փոխելու է հագուստը: Նա հանդես է գալու գալակտիկայի թագուհու կերպարով, ով կորցնում է իր գալակտիկան և փնտրում մեկ այլ գալակտիկա, որտեղ արև կա: Այսպես, նա իր տիեզերանավով մոտենում է Երկիր մոլորակին ու սիրահարվում այն գեղեցկությանը, որ տեսնում է այստեղ: Կներկայացվեն երգեր Օրեյրոյի երեք սկավառակներից: Հնչելու են Cambio dolor, Me muero de amor, Rio de la Plata, Tu veneno, Que digan lo que quieran, Gitano Corazón, Estamos todos solos, Valor, United by love և այլ գործեր: «Լինելով ուրուգվայցի՝ ես մանկուց երազել եմ ծանոթանալ Հայաստանին: Կարծում եմ՝ միասին կուրախանանք և լավ ժամանակ կանցկացնենք: Մեծ անհամբերությամբ եմ սպասում հայ հանդիսատեսի հետ ծանոթությանը»,-նշել է Նատալիա Օրեյրոն: Օրեյրոն հայաստանցիներին առավել հայտնի է «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալից: Նրա հանրահայտ «Cаmbiо dolor» երգը սիրված է ամբողջ աշխարհում: Համերգը կազմակերպել են «ГАМАЮН Продакшн»-ը և «Վիար Թիքեթ Գլոբալ» ՍՊԸ-ն: Տոմսերն արժեն 5000-50 000 դրամ: Դրանք կարելի է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:

Նմանատիպ նյութեր