211652_close_icon
views-count3404 դիտում article-date 14:50 02-03-2019

Պետք է կույր լինել՝ Գագիկ Ծառուկյանի արածն ուրանալու համար. Գեւորգ Պետրոսյան

Պետք է կույր լինել՝ Գագիկ Ծառուկյանի արածն ուրանալու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Կամ, ինչքա՞ն կարելի է նույն հարցը նույն մարդուն տալ։ Վստահաբար կարող եմ պնդել, որ տարբեր բնույթի ու չափերի աջակցություն ստանալու վերաբերյալ Ծառուկյանին ուղղված դիմումների քանակն առնվազն երեք անգամ գերազանցում է իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց ուղղվող դիմումների քանակը: Իսկ դա ինչի՞ անվիճելի ապացույցն է: Իհարկե, այն բանի, որ մարդիկ հավատում են Ծառուկյանին եւ նրա հետ հույս են կապում. արժանապատիվ ապրելու, գոյատեւելու, զարգանալու հույս»:

Նմանատիպ նյութեր