211652_close_icon
views-count1168 դիտում article-date 12:57 02-03-2019

Վենեսուելան հայտնել է, թե որ պարագայում կբացի Կոլումբիայի հետ սահմանը

Վենեսուելայի իշխանությունները Կոլումբիայի հետ սահմանը չեն բացի այնքան ժամանակ, քանի դեռ հարևան երկրից ագրեսիայի վտանգ կա: Այս մասին Ria Novosti գործակալությանը հայտնել է Վենեսուելայի կապի և հաղորդակցության նախարար Խորխե Ռոդրիգեսը: Նշենք, որ Վենեսուելայի ընդդիմությունը փետրվարի 23-ին փորձել է մարդասիրական օգնություն կազմակերպել, սակայն փորձը ձախողվել է, իսկ սահմանին, այդ թվում՝ Կուկուտ քաղաքում, բախումներ են տեղի ունեցել: Նույն օրը Վենեսուելայի վարչապետ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ Կարակասը որոշում է կայացրել ժամանակավորապես փակել Կոլումբիա տանող երեք կամուրջները: Հաջորդ օրը Կոլումբիայի միգրացիոն ծառայության ղեկավարը հայտարարել է, որ բախումներից հետո մասամբ փակում են Վենսուելայի հետ սահմանը:

Նմանատիպ նյութեր