211652_close_icon
views-count3981 դիտում article-date 09:41 02-03-2019

Հայաստանի Մուայթայ ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարզիկ Գոռ Նազարյանը MIX FIGHT մրցաշարում ջախջախեց իր մրցակցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 24 ին Երևանում` Միկա մարզադահլիճում, տեղի ունեցավ աշխարհահռչակ MIX FIGHT պրոֆեսիոնալ մրցաշարը, որտեղ մասնակցում էր Հայաստանի Մուայթայ ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարզիկ Գոռ Նազարյանը։ Գ. Նազարյանի մրցակիցը Իսպանիան ներկայացնող Անգել Մարտին էր։ Գ. Նազարյանը հանդես էր գալիս 63,5 կգ քաշային կարգում։ Նա 3 ռաունդ անընդմենջ ջախջախեց մրցակցին և տոնեց իր հերթական հաղթանակը։ Գ. Նազարյանը Եվրոպայի չեմպիոն, աշխարհի մրցանակակիր է, պրոֆեսիոնալ մի շարք մրցաշարերի չեմպիոն։ Նա մարտ ամսին մեկնելու է Չինաստան՝ ուսումնամարզական հավաքների և հեղինակավոր պրոֆեսիոնալ մրցաշարերի մասնակցելու։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր