211652_close_icon
views-count2774 դիտում article-date 09:01 02-03-2019

Անտեսանելի զարգացումներ են ընթանում Արցախի հարցում. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել իրենց վերջին տարածաշրջանային այցի և առաջիկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին։ Հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ կոնկրետություն չկա, համանախագահները խոսում են ընդամենը մտադրության մասին։ Բայց ուշագրավ է, որ համանախագահները հայտարարությամբ են հանդես գալիս իրենց տարածաշրջանային այցից օրեր անց միայն, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հնչեցին հայտարություններ երկու կողմից էլ։ Նախ՝ Իրանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում սպասվում է իր և Իլհամ Ալիևի հանդիպումը, որը, սակայն, լինելու է հանդիպում առանց օրակարգի և նվիրված է լինելու բանակցային ձևաչափի ճշգրտմանը։ Փաշինյանը նկատի ուներ բանակցություններում Արցախի ներգրավման հնարավորությունը։ Դրան անմիջապես հետևեց Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը չի պատրաստվում ներգրավվել Արցախի մասնակցությամբ որևէ ձևաչափի։ Այս երկու հայտարարություններից հետո, ահա, հնչում է համանախագահների հայտարարությունը երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման վերաբերյալ։ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ինչ-որ զարգացումներ են ընթանում։ Դրանք առայժմ անտեսանելի են, սակայն ակնհայտ է, որ բանակցային գործընթացի տեմպն էականորեն ավելացել է։ Ի՞նչ զարգացումներ են դրանք, ի՞նչ հնարավորություններ ու սպառնալիքներ են պարունակում դրանք հայկական կողմերի համար, պարզ կդառնա առաջիկայում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր