211652_close_icon
views-count95429 դիտում article-date 22:49 01-03-2019

Մինչ ոստիկաններն ու քննիչները պայքարում են ազգը թունավորող տականքի դեմ, որոշ դատավորներ կարծես «խրախուսում են» նրանց. Երևանում իրականացվել է միջազգային հակաթմրանյութային գործողությունների հատուկ օպերացիա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ փետրվարի 28-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության թմրամոլության ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության (6-րդ գլխավոր վարչութւյան պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ), ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի, բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, մայրաքաղաքում կատարել են միջազգային հակաթմրանյութային գործողությունների շրջանակներում մի իսկական հատուկ օպերացիա: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ ամենի արդյունքում Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկվել Երևանի բնակիչ, 37-ամյա Էմիլ Ավագյանը, իր Daewoo մակնիշի ավտոմեքենայով, որի սրահում հայտնաբերվել է «ափիոն» տեսակի թմրանյութի նմանվող զանգված, 2 հատ ներարկիչ, որոնց մեջ եղել է «անհիդրիդի» նմանվող հեղուկ: Կարճ ժամանակ անց, նույն գործի շրջանակում, Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 37-ամյա Երվանդ Վարդերեսյանին, 30-ամյա Արսեն Գասպարյանին, 39-ամյա Արմեն Պետրոսյանին, 31-ամյա Ռոման Կայիլյանին, 32-ամյա Արտակ Ոսկանյանին, 28-ամյա Հայկ Ղազարյանին, և էլի մի քանի անձանց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հիմնական «հերոսին»՝ հանցագործ աշխարհի բառապաշարով ասած՝ «բառիգին»: Նա Երևանի բնակիչ, 35-ամյա Գեղամ Արզումանյանն է: Բոլորի մոտ հայտնաբերվել է տարբեր տիպի թմրամիջոցներ, ներարկիչներ և կասկածելի դեղահաբեր: Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որում ներգարվված են արդեն նշված քրեկան գործերով հմտություն ձեռք բերած քննիչներ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ միայն այս տարի արդեն Էրեբունու ոստիկաններն ու քննիչները մի իսկական արշավ են սկսել նման «մոլախոտերի» դեմ, հիմնականում՝ «բառիգների» , ովքեր փորձում են իրենց որոգայքը գցել մարդկանց և թունավորել նրանց: Ցավալին այն է, որ ոստիկաններն ու քննիչները նման հսկայածավալ աշխատանքներ են կատարում, իսկ որոշ վայ փաստաբաններ ու դատավորներ ազգը թունավորող տականքին ազատ են արձակում դատարանից, մինչդեռ քաղաքացիները, իմանալով այդ մասին, ահազանգում են [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color], ասելով՝ եթե այդ բառիկները որոշ դատավորների փափկասուն բալիկներին թունավորեին այդ կեղտով, նորից բաց կթողե՞ին տականքին: Երևի ճիշտ է ասված որոշ դատավորների համար՝ Էշն ինչ գիտի նուշն ինչ է, կամ՝ Աշխարհ, կանգնիր, իջնող կա: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր