Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ և Սևանից դեպի Գավառ տանող ճանապարհահատվածներում գետնաբուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են:
Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ և Սևանից դեպի Գավառ տանող ճանապարհահատվածներում գետնաբուք է:
Ապարանի ավտոճանապարհներին, Դիլիջան-Վանաձոր, Սևան-Դիլիջան ճանապարհահատվածներում, Տիգրանաշենի և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]