211652_close_icon
views-count1812 դիտում article-date 20:00 01-03-2019

Ստորագրել է ՀՀ մշակույթի նախարարության ու Ռումինիայի մշակույթի ազգային ժառանգության նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին հնգամյա ծրագիր

Փետրվարի 28-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանն ու Ռումինիայի մշակույթի ազգային ժառանգության նախարար Վալեր Դանիել Բրեազը (Valer Daniel Breaz) ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարարության ու Ռումինիայի մշակույթի ազգային ժառանգության նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին հնգամյա ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է խրախուսել թատրոնի, երաժշտության, կերպարվեստի, ոչ նյութական մշակութային ժառանգության, պատմության ոլորտներում համագործակցությունը, կազմակերպել այդ բնագավառներում գործիչների և մասնագետների փոխանակում և վերապատրաստում, համատեղ իրականացնել մշակութային տարաբնույթ միջոցառումներ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև թանգարանների և այլ մշակութային հաստատությունների միջև համագործակցությունը խորացնելու հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր