211652_close_icon
views-count1195 դիտում article-date 16:57 01-03-2019

Մարզպետները կունենան ընդամենը մեկ տեղակալ. Սուրեն Պապիկյան

Հայաստանում կատարվող փոփոխությունների արդյունքում մարզպետները կունենան ընդամենը 1 տեղակալ։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: «Բոլոր մարզպետներն ունեցել են 3 տեղակալ: Մենք արդեն սկսել ենք գործընթացը: Եվ հիմա միայն 2 մարզպետարանում է, որ 2 տեղակալ է մնացել: Մնացած բոլոր մարզպետարաններում արդեն աշխատում է 1 փոխմարզպետ: Նոր ձևավորվող համակարգում կլինի մարզպետի մեկ տեղակալ՝ 1 օգնականով և մարզպետի 2 օգնական»,-ասաց նախարարը Հավելեց, որ Հայաստանի մարզպետարաններից ամենաշատ աշխատակիցներ ունի Գեղարքունիքը՝ 182:

Նմանատիպ նյութեր