211652_close_icon
views-count2442 դիտում article-date 16:46 01-03-2019

Մարտի 1-ը ցավ է բոլորիս համար. «Բարգավաճ Հայաստանը» հարգանքի տուրք մատուցեց 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Ալ. Մյասնիկյանի հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցեց 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/966066.html]Արմենպրես[/url]»-ը, լրագրողների հետ զրույցում կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ Մարտի 1-ը ցավ է բոլորիս համար, որ նման դժբախտություն է պատահել, դա ցավ է ամբողջ հայ ժողովրդի համար: «Բոլորիս համար դա ցավի և վշտի օր է: Բոլորը հիշում են և իրենց հարգանքի տուրքը մատուցում զոհերի հիշատակին, որպեսզի այդպիսի օրեր այլևս չկրկնվեն»,- ասաց Ծառուկյանը: Ծառուկյանը դեռ չի որոշել՝ մասնակցելո՞ւ է երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Ազատության հրապարակից անցկացվելիք երթին, թե ոչ:

Նմանատիպ նյութեր