211652_close_icon
views-count2547 դիտում article-date 16:05 01-03-2019

«Բարսելոնան» հեգնել է Մոդրիչին. Մեսիի խաղաշապիկը կարող եք ձեռք բերել օնլայն-խանութում

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ռեալին» հաղթելուց (2:0) հետո «Բարսելոնան» կատակել է մադրիդցիների կիսապաշտպան Լուկա Մոդրիչի նկատմամբ: Կատալոնական ակումբը իր թվիթերում լուսանկար է հրապարակել, որտեղ խորվաթը փորձում էր կանգնեցնել Լիոնել Մեսիին՝ բռնելով վերջինիս խաղաշապիկից: «Մեսիի խաղաշապիկը շատ ավելի հեշտ է ձեռք բերել մեր օնլայն-խանութում», նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր