211652_close_icon
views-count1424 դիտում article-date 15:18 01-03-2019

Բքի պատճառով Հանրապետության որոշ ավտոճանապարհներ փակ և դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: Ուժեղ բքի պատճառով դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածում գետնաբուք է: Ապարանի ավտոճանապարհներին, Դիլիջան-Վանաձոր, Սևան-Դիլիջան ճանապարհներին, Տիգրանաշենի և Ստեփանավանի ոլորաններին տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր