211652_close_icon
views-count85739 դիտում article-date 14:46 01-03-2019

«Արտակարգ իրավիճակ»՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում. ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ, բժիշկներ, ոստիկաններ. «կան վիրավորներ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 1-ին, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեծ թվով հրշեջ-փրկարարական ջոկատներ Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացրեցին ՑՏՀՈՒ-ի գործնական միջոցառումներ։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառումների ղեկավարն էր ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Աջափնյակ բաժնի պետ, փրկարար ծառայության մայոր Ա. Գևորգյանը, ով աշխատանքների մասին զեկուցեց ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Ա. Հարությունյանին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 514+
514+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր