211652_close_icon
views-count8613 դիտում article-date 10:47 01-03-2019

Ռոբերտ Քոչարյանի մասին հոդվածի տպագրության համար մեզ գումար են վճարել. «California Courier» թերթի հիմնադիր Հարութ Սասունյան. newsbook.am

Facebook-ում «Քաղաքացիական հարթակ / Civil Platform» անվանմամբ խմբում երեկ գրառում տարածվեց հետևյալ տեքստով. «Կեցցե՛, Կալիֆորնիայի հայ համայնքը։ Ինչպես նշում է [url=http://newsbook.am/?p=130566&l=am&fbclid=IwAR0UAn98pU1-w89chHhWGLOcNODZm1iAoAAnJJls5t5CQSzHfBdlAPPYFjQ]newsbook.am[/url]-ը, այս հոդվածը տպագրվել է «California Courier» հեղինակավոր թերթում, որում մասնավորապես նշվում է Հայաստանում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի մասին, որի հանգուցալուծումը տեսնում են միայն ապօրինի կալանավորված նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատմամբ և կոչ են անում անհապաղ ազատ արձակել նրան»։ Այս գրառումն ու հոդվածի լուսանկարը անմջապես տարածվեցին Ռոբերտ Քոչարյանի կողմից ֆինանսավորվող լրատվական միջոցներով ու քոչարյանամերձ լրատվական հարթակներով: Կալիֆորնիայում ապրող բազմաթիվ հայեր շտապեցին մեկնաբանությունների բաժնում արձագանքել հոդվածին՝ նշելով, որ այն ֆեյք լրատվություն է և առնվազն չի արտացոլում Կալիֆորնիայի հայ համայնքի տրամադրությունները: Չնայած սրան՝ գրառմանն ու հոդվածին հավանություն էին տվել (նաև տարածել) բազմաթիվ լրագրողներ ու խմբագիրներ, որոնք փաստացի Քոչարյանի մեդիայի աշխատակիցներն են կամ էլ այս օրերին զբաղված են դարձյալ կեղծ ահազանգեր տարածելով Հայաստանում մամուլի վրա ճնշումների մասին:  Հրապարակման լուսանկարը մեզ վստահություն չներշնչեց, ուստի՝ փորձեցինք այն գտնել թերթի էլեկտրոնայի տարբերակում և հասկանալ՝ նախ ո՞վ է հեղինակը: «California Courier» -ի էլեկտրոնային տարբերակում Քոչարանի մասին որևէ հրապարակում այդպես էլ չգտանք: Ուստի՝ կապ հաստատեցինք թերթի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան ու լրագրող Հարթ Սասունյանի հետ՝ հասկանալու՝ հրապարակումն իրական է, թե՞ ոչ: NewsBook-ի հետ զրույցում Սասունյանը փաստեց, որ հրապարակումը չի արտահայտում ոչ իր, ոչ էլ Կալիֆրնիայի հայերի տեսակետը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://newsbook.am/?p=130566&l=am&fbclid=IwAR0UAn98pU1-w89chHhWGLOcNODZm1iAoAAnJJls5t5CQSzHfBdlAPPYFjQ]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր