211652_close_icon
views-count4662 դիտում article-date 12:17 01-03-2019

Պենտագոնում հաշվարկել են, թե որքան ժամանակում կարող է ռուսական «Ավանգարդ» հրթիռը հասնել ԱՄՆ-ի տարածք

Ռուսական գրձայնային «Ավանգարդ» հրթիռը կարող է ԱՄՆ-ի տարածք հասնել 15 րոպեի ընթացքում։ Այդ մասին, ինչպես նշում է ամերիկյան Th Washington Post պարբերականը, հայտարարել է Հյուսիսային Ամերիկայի օդատիզերական պաշտպանության հրամանատար Թերրենս Օ՛Շոնեսսին։ Վերջինի խոսքով՝ նշված և այլ ոչ միջուկային հրթիռները ունակ են խոցել ԱՄՆ-ի խորքային կետերը։ Սպան հավելել է, որ ռուսական Ty-95 և Ty-160 ռմբակոծիչները հաճախ թռիչքներ իրականացնում ԱՄՆ-ի ափերի վրայով, որպեսզի «ցույց տան իրենց միջուկային հնարավորությունները»։ Բացի այդ, վտանգ են ներկայացնում «Սևերոդվինսկ»-ի ստորջրյա նավերը և Արկտիկայում գտնվող նավերը, որոնք հագեցած են հրթիռներով։

Նմանատիպ նյութեր