211652_close_icon
views-count4332 դիտում article-date 22:33 28-02-2019

Միջազգային մամուլը բարձր է գնահատել Մխիթարյանի հրաշալի խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Արսենալը» 5:1 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/28/1118573/]հաղթանակ[/url] էր տարել «Բորնմութի» նկատմամբ: «Զինագործների» կազմում հիանալի հանդիպում անցկացրեց Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանի ազգային հավաքականի ավագի փայլուն խաղը չի վրիպել միջազգային մամուլի ուշադրության կենտրոնից, հայտնում է Armsport.am-ը: BBC-ն «Արսենալ»-«Բորնմութ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Մխիթարյանին: Պարբերականը 30-ամյա ֆուտբոլիստի խաղի վերաբերյալ գրել է հետևյալը. «Մխիթարյանը սուր էր գործում: Նա «Բորնմութի» համար անընդհատ վտանգ էր ստեղծում, ինչպես 3 օր առաջ «Սաութհեմփթոնի» հետ խաղում: Մխիթարյանը դարձել է «Արսենալի» առաջին ֆուտբոլիստը, որը 2015 թվականի փետրվարից հետո Պրեմիեր լիգայի երկու խաղում անընդմեջ դառնում է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Վերջինը նման արդյուք գրանցել էր Սանտի Կասորլան: Մխիթարյանը ծափահարությունների ներքո փոխարինվեց 64-րդ րոպեին, քանի որ առջևում «Տոտենհեմի» հետ հանդիպումն է»: Sky Sports-ը ևս ընդգծում է, որ Մխիթարյանը սրություն էր հաղորդում «Արսենալի» խաղին, սակայն ըստ պարբերականի՝ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը Մեսութ Օզիլն է: Sky Sports-ն Օզիլի խաղը գնահատել է 8 միավորով: Նույն գնահատական են ստացել նաև Մխիթարյանը, Կոլաշինացը և Օբամեյանգը: Standard-ը գրում է, որ Մխիթարյանը վերգտնում է լավագույն մարզավիճակը. «Մխիթարյանն ու Օզիլը վարպետության դաս էին կազմակերպել «Էմիրեյթսում»: Նրանք «զանգվածային անկարգություններ» էին կատարում խաղադաշտում: Հայ ֆուտբոլիստը մրցաշրջանի զգալի հատվածում փորձում էր վերականգնել իր լավագույն մարզավիճակը, բայց «Սաութհեմփթոնի» հետ նախորդ խաղից հետո նա կարողացավ ևս մեկ հիանալի հանդիպում անցկացնել: Գոլն ու գոլային փոխանցումները նշանակում են, որ Մխիթարյանը Կասորլայից հետո «Արսենալի» առաջին ֆուտբոլիստն է, որը երկու խաղ անընդմեջ աչքի է ընկնում «գոլ+գոլային փոխանցում» ձևաչափով: Երբեմն «Արսենալի» երկրպագուները քննադատել են Մխիթարյանին, բայց այս անգամ նա 64-րդ րոպեին փոխարինվեց արժանի ծափահարությունների ներքո»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր