211652_close_icon
views-count2365 դիտում article-date 18:20 28-02-2019

Վալվերդեն «Բարսելոնայի» հետ հաղթել է առաջին 100 խաղից 68-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ պարտվեց «Բարսելոնային»՝ 0:3: Դա Էրնեստո Վալվերդեի 100-րդ հանդիպումն էր որպես կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ: 55-ամյա մասնագետը ակումբի պատմության մեջ հաղթանակների քանակով չորրորդ ցուցանիշն ունի: Վալվերդեի օրոք «Բարսելոնան» հաղթել է 68 խաղում, 23 անգամ ոչ-ոքի արել և կրել 9 պարտություն: Պեպ Գվարդիոլայի մոտ առաջին 100 խաղում եղել է 71 հաղթանակ, 19 ոչ-ոքի և 10 պարտություն: Լուիս Էնրիկեի ցուցանիշն է՝ 80 հաղթանակ, 11 ոչ-ոքի և 9 պարտություն: Վալվերդեն զիջել է նաև Էլենիո Էրերային,որը տարել է 72 հաղթանակ, 12 ոչ-ոքի արել և կրել ամենաշատ պարտությունը՝ 16:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր