211652_close_icon
views-count53496 դիտում article-date 18:09 28-02-2019

Բողոքի ցույց Վանաձորում. փակել են Մ-6 միջպետական ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 28-ին, բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերության հյուսիսային մասնաճյուղի աշխատակիցները փակել են Մ-6 միջպետական ճանապարհը։ «ԲԷՑ»-ի հյուսիսային մասնաճյուղի տնօրեն Էդգար Բոջուկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «ԲԷՑ»-ը իրեն ու եւս մի քանի աշխատակիցների առանց որեւէ հիմնավոր պատճառի ազատել է աշխատանքից: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ: Կարճ ժամանակ անց տնօրենի հետ կապ են հաստատել «ԲԷՑ»-ի գլխամասից ու տեղեկացրել, որ տնօրենը վաղը կհանդիպի իրենց հետ: Աշխատակիցները բացել են ճանապարհը, նշելով, որ վաղվա հանդիպումը եթե դրական արդյունք չտա, իրենք շարունակելու են ճանապարհներ փակել: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+

Նմանատիպ նյութեր