211652_close_icon
views-count2021 դիտում article-date 18:28 28-02-2019

Հաստատվել է Հայաստանի և Իտալիայի հարկային մարմինների համագործակցության ծրագիրը

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակության` Իտալիա կատարած այցի շրջանակում ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը և Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարի տեղակալ Պաոլո Բարբանտինին հաստատել են 18 ամսվա համագործակցության աշխատանքային ծրագիր: ՊԵԿ պատվիրակությունը Իտալիայի գործընկերներին է ներկայացրել կոմիտեում գործող էլեկտրոնային կառավարման համակարգերը և նախատեսվող ծրագրերը: Մայիսին Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավար Անտոնիո Մաջորեի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան՝ ծանոթանալու մեր երկրի հարկային ոլորտում գործող էլեկտրոնային համակարգերի սպասարկման, վերլուծական և հսկողական գործընթացներին, ինչպես նաև մեծ տվյալների («Big Data») վերլուծության գործիքի կիրառմանը: Այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել ընդլայնված Փոխըմբռնման հուշագիր՝ հարկային ոլորտում բազմակողմանի համագործակցության վերաբերյալ: Իտալիայի գործընկերները նաև պատրաստակամություն են հայտնել` աջակցելու ՊԵԿ-ին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկային ծառայությունների ֆորումին անդամակցելու հարցում:

Նմանատիպ նյութեր