211652_close_icon
views-count5487 դիտում article-date 16:24 28-02-2019

Կառավարությունն ԱԳՆ-ին նոր Mercedes ավտոմեքենա հատկացրեց

Կառավարության այսօրվա որոշմամբ, ԱԳՆ-ին ամրացված 2003 թվականի արտադրության Audi A6 L-1.8 ավտոմեքենան հետ վերցվեց և ամրացվեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով։ Նույն որոշմամբ, Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից շահագործված և պետությանը փոխանցված 2016 թ. արտադրության Mercedes-Benz S 350 (արժեքը՝ 27,7 մլն դրամ) ավտոմեքենան ամրացվեց ԱԳՆ-ին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից շահագործված՝ 2016թ. արտադրության Mercedes-Benz S 350 մոդելի ավտոմեքենան տեղափոխվել է Հայաստան՝ Արտաքին գործերի նախարարության կարիքների համար օգտագործելու նպատակով։ Ներկայումս նախարարության կողմից օգտագործվում է 12 տարվա վաղեմության Mercedes-Benz S 350 մոդելի ավտոմեքենա, որի մաշվածության պատճառով ընթացիկ վերանորոգումների հաճախակի կարիք է առաջանում։ Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ապահովել նշված ավտոմեքենայի փոխանցումը Արտաքին գործերի նախարարությանը՝ առանց լրացուցիչ ծախսեր կատարելու։

Նմանատիպ նյութեր