211652_close_icon
views-count3286 դիտում article-date 15:37 28-02-2019

Մոլախաղերով հրապուրվելը կդժվարանա․ «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն է սպասվում

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նա­խագծին: «Նախագիծը միտված է խաղային բնագավառի կարգավորումների սահմանափակումների ավելացմանը, ինչը հնարավորություն կտա մոլախաղերով հրապուրվելը դարձնել շատ ավելի դժվար: Ներկայումս կարգավորումները թույլ են տալիս տոտալիզատորի և ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղեր ամբողջ հանրապետության տարածքում: Առաջարկվում է կազմակերպել միայն այն չորս բնակավայրերում, որտեղ կարողանում են կազմակերպել խաղատներ: Տարիքի ստուգումից հետո միայն հնարավորություն կտրվի մուտք գործել և կազմակերպված խաղերին մասնակցություն ունենալ: Եթե մոլախաղերով տարված լինելու հիմքով կան դատական գործընթացի արդյունքում կայացված վճիռներ, ապա այդ անձանց մուտքը նույնպես կսահմանափակվի խաղային տարածքներ»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նմանատիպ նյութեր