211652_close_icon
views-count2785 դիտում article-date 15:13 28-02-2019

1.5 մլրդ դրամ 1 տնտեսավարողի հաշվարկով․ գյուղմթերք վերամշակողներին նոր հնարավորություն է տրվելու

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Գյուղատնտեսական հումքի մթերումների, գնումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդիոն ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը: «2017-2018 թթ. ծրագրից օգտվել է 51 տնտեսավարող՝ շուրջ 7,1 մլրդ դրամի չափով, սուբսիդիոն գումարը կազմել է 150.8 մլն դրամ: 2018 թ. ընթացքում այս ծրագրի արդյունքում մթերված պտուղ, բանջարեղեն, խաղողի դիմաց տարեվերջին չվճարված գումարը կազմել է ընդամենը 0.7%, 2017թ.` 5,9, 2016թ.՝ 9,2%: Ընդհանուր ծրագրի շրջանակում արդեն կնքված է 8457 բերքի գնման պայմանագիր։ Նախնական հայտերի եզրակացության ուղարկելու անհրաժեշտություն այլևս չկա: Ֆերմերային տնտեսությունը կդիմի ֆինանսական կառույց: Ֆինանսական կառույցից համապատասխան գործընթաց անցնելուց հետո նախարարությունն արդեն մոնիտորինգ կիրականացնի: Սահմանաչափը դարձնում ենք 1.5 մլրդ դրամ մեկ տնտեսավարող սուբյեկտի հաշվարկով»,- ասաց Գևորգյանը: Կառավարության ծրագրում նշված է, որ փոփոխությունները կհանգեցնեն վերամշակվող արդյունաբերության ոլորտի գրավչության մակարդակի բարձրացմանը։

Նմանատիպ նյութեր