211652_close_icon
views-count2065 դիտում article-date 14:25 28-02-2019

Գործադիրը հավանություն չտվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագծին

Կառավարությունը այսօր ընդունած որոշմամբ՝ հավանություն չտվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Գևորգ Պետրոսյանի, Դավիթ Մանուկյանի, Շաքե Իսայանի և Իվետա Տոնոյանի ներկայացրած Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: «Նախագծով հնարավորություն կտրվի ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների հետ հա­մա­տեղությամբ աշխատանքային պայմանագրերը կնքել որոշակի ժամկետով կամ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանա­գրե­րի ժամկետը կրճատել, եթե այդ մասին աշխատողը գրավոր միջնորդել է կամ գրավոր ձևով արտահայտված համաձայնություն է տվել: Հարկ է նշել, որ օրենսգրքի գործող դրույթի հա­մա­ձայն՝ բոլոր դեպքերում համատեղությամբ աշխատանք կատարողների հետ կնքվում են որո­շակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր: Այսինքն՝ դրանք անորոշ ժամկետով չեն կարող կնքվել, անկախ աշխատողի ցանկությունից»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Գործադիրի հրապարակած որոշման մեջ ընդգծված է, որ ընդունելի չէ միայն ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողներին հնարա­վո­րություն տալ որոշելու իրենց հետ կնքվող համատեղությամբ աշխատանքային պայ­մա­նագրերի որոշակի ժամկետով լինելը կամ այդ ժամկետի կրճատելը: «Նախագծի հիմնավորման մեջ ևս որևէ փաստ առկա չէ, թե ինչու պետք է այդ բա­ցա­ռու­թյու­նը նախատեսել միայն ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների համար: Հակա­ռակը՝ հիմնավորման մեջ ներկայացված փաստերը վերաբերելի են բոլոր աշխատողներին: Ուստի, ամփոփելով՝ միայն ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների համար Նախագծով տրված բացառությունը նախատեսելը գտնում ենք ոչ նպատակահարմար»,- նշեց Բաթոյանը:

Նմանատիպ նյութեր