211652_close_icon
views-count5932 դիտում article-date 12:35 28-02-2019

Չայնիի ոլորաններում և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում բուք է

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են բեռնատարների համար, իսկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ,Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Չայնիի, Սպիտակի ոլորաններում և Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տավուշի, Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից), Վայոց ձորի մարզերում տեղում է ձյուն: Չայնիի ոլորաններում և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում բուք է: Լոռու մարզում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b] Լարսի մասին[/b] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր