1222 դիտում
12:09 28-02-2019
Հայաստանի կորպորատիվ օգտատերերն ավելի հաճախ են ենթարկվում համացանցից գրոհների
Հայաստանի այն կորպորատիվ օգտատերերի բաժինը, որոնք 2018 թվականին ենթարկվել են համացանցից գրոհների, կազմել է 18,38%` 2017 թվականի 17,80%-ի փոխարեն։ Եթե Ադրբեջանում նույնպես գրանցվել է նման գրոհների ենթարկված կորպորատիվ օգտատերերի բաժնի աճ՝ 16,79%-ից մինչև 2018 թվականի 18,15%, ապա Վրաստանում այդ ցուցանիշը նվազել է 18,58%-ից մինչև 15,35%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։
Վեբ-գրոհները կորպորատիվ օգտատերերի համար վտանգավոր են նրանով, որ իր համակարգիչը համացանցից վարակած մեկ աշխատակցի անփութության պատճառով վնասաբեր օբյեկտը կարող է տարածվել ընկերության ամբողջ ցանցով։
Չարագործները նման կերպ կարող են գողանալ ոչ միայն դրամական միջոցներ, այլև արժեքավոր տեղեկատվություն և փաստաթղթեր, կանգնեցնել բիզնես-գործընթացները, ինչը նաև հղի է ընկերության հեղինակության կորստով։
Փորձագետները համացանցից գրոհներից պաշտպանվելու և վերոնշյալ հետևանքները կանխարգելելու նպատակով կորպորատիվ օգտատերերին խորհուրդ են տալիս ընկերության ցանցի բոլոր համակարգիչներում և այլ սարքերում տեղադրել հուսալի հակավիրուսներ, աշխատակիցներին մշտապես սովորեցնել տեղեկատվական անվտանգության կանոնները և անհրաժեշտության դեպքում սահմանափակել համացանցից օգտվելու նրանց հնարավորությունները։
[b]«Կասպերսկի Լաբորատորիա»
ընկերության Հայաստանի ներկայացուցչություն[/b]
Նմանատիպ նյութեր
1155 դիտում
15:17 07-02-2019
Հայաստանում օգտատերերի ավելի քան մեկ երրորդը 2018-ին ենթարկվել է համացանցից գրոհների
916 դիտում
16:36 06-05-2020
Համացանցից գրոհների ենթարկվել է հայաստանցի օգտատերերի 28,3%, տեղային սպառնալիքների՝ 38%-ը. «Կասպերսկի»
13993 դիտում
16:37 15-04-2020
Հայաստանցի օգտատերերն 2019-ին ավելի քիչ են ենթարկվել ֆիշինգի
Այս բաժնից
1447 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ