«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Ժիրայր Սեֆիլյանի վերջին շրջանի ակտիվությունն անմիջական կապ ունի Արցախի շուրջ ընթացող զարգացումների հետ, քանի որ այս փուլում այդ հարցի վերաբերյալ առկա է անորոշություն, և այն հաճախ է դառնում քաղաքական շահարկումների առիթ:
Թերթը պարզել է, որ ինչպես 2016-ին, երբ ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթանում էր լուրջ բանակցային գործընթաց (Սանկտ Պետերբուրգ, Վիեննա), այնպես էլ հիմա, ռուսական շրջանակները փորձում են ամեն կերպ ՀՀ քաղաքական դաշտում ընթացող գործընթացները հարմարեցնել իրենց և օգտվել դրանից. այս դեպքում Սեֆիլյանի հայտարարությունը, որը բացահայտ սպառնալիք է ՀՀ իշխանություններին, բխում է ռուսական կողմի շահերից:Ըստ էության, բնական է, որ պաշտոնական Մոսկվան ՀՀ ներքաղաքական ասպարեզում միշտ փորձել է իր շահերին համընկնող գաղափարակիցներ ունենալ և այդ հանգամանքը ծառայեցնել իր պետական շահերի ու հետաքրքրությունների համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ժիրայր Սեֆիլյանի սպառնալիքը բխում է ռուսական կողմի շահերից. «Փաստ»
2019.02.28 10:21


Twitter
Вконтакте
Одноклассники