211652_close_icon
views-count9177 դիտում article-date 02:06 28-02-2019

Անգլիա. Հենրիխ Մխիթարյանի փայլուն խաղն ու «Արսենալի» ջախջախիչ հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց «Բորնմութին»: Լոնդոնցիների հաղթանակի գլխավոր հերոս կարելի է համարել Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանին, որը դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Արդեն 4:1 հաշվի ժամանակ Մխիթարյանը 64-րդ րոպեին փոխարինվեց: Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 56 միավոր և շարունակում է ընթանալ 4-րդ տեղում: Տուրի մյուս հանդիպումներում առաջատարները խաղացին հետևյալ կերպ. «Մանչեսթեր Սիթի»-«Վեսթ Հեմ»՝ 1:0 «Չելսի»-«Տոտենհեմ»՝ 1:0 «Քրիսթալ Փելաս»-«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:3 «Լիվերպուլ»-«Ուոթֆորդ»՝ 5:0
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր