211652_close_icon
views-count8123 դիտում article-date 23:02 27-02-2019

Սոս Սարգսյանի հեղինակությունը շահարկելու փաստն էժանագին է. Ղարաբաղցյան. Yerkir.am

[url=http://www.yerkir.am/news/view/168060.html?fbclid=IwAR0F6NfpuhditKgkCVdEKR80pE7qsIKEsoyJ3eOY4Q9EoYSVnKI86iv-LZM]Yerkir.am[/url]-ը գրում է. Համազգային հայ կրթական ու մշակութային հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանն «էժանագին» է որակում անվանի դերասան, Համազգային թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի հեղինակությունը շահարկելու փաստը: Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, անդրադառնալով մի շարք մշակութային հաստատությունների լուծարմանը կամ միավորմանը, ասել էր, թե Համազգային թատրոնի միակ առավելությունն այն է, որ այն կապված է Սոս Սարգսյանի հետ: Ղարաբաղցյանը հիշում է` 1990-ականներին, երբ մշակութային կյանքն ակտիվ չէր, ծնվեց համազգային թատրոն ունենալու գաղափարը, ու իրենք` համազգայինականներով, ոգևորվել էին, որ Սոս Սարգսյանը պետք է դառնա այդ թատրոնի հիմնադիրը: Ասում է, որ մինչև վերջերս էլ գումարներ են հատկացրել թատրոնին` և՛ որպես Սոս Սարգսյանի հիմնած թատրոնի, և՛ որպես ընդհանուր բրենդի կրողի: «Ծիծաղելի է փաստաթղթերի` դուրս սպրդելու փաստը: Չես հասկանում` ի՞նչ սկզբունքով են աշխատում: Հնարավոր է, որ վաղն էլ ավելի արժեքավոր փաստաթղթերի արտահոսք լինի, օրինակ` արտաքին գործերի կամ պաշտպանության նախարարություններից, և «անակնկալի» գանք»: Ինչ վերաբերում է մշակութային օջախ փակելուն, ապա դա ողջունելի չէ: Կոնկրետ Համազգային թատրոնը լուրջ ու կայացած, կենսագրություն ունեցող թատրոն է, ու ես չեմ ուզում անցյալով խոսել թատրոնի մասին: Մանրամասներն՝ [url=http://www.yerkir.am/news/view/168060.html?fbclid=IwAR0F6NfpuhditKgkCVdEKR80pE7qsIKEsoyJ3eOY4Q9EoYSVnKI86iv-LZM]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր