211652_close_icon
views-count20212 դիտում article-date 21:28 27-02-2019

Հայկ Մարությանը ցանկացել է հրաժարական տալ. 168.am

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մոտ երկու շաբաթ առաջ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայտարարել, որ ցանկանում է հրաժարական ներկայացնել, սակայն վարչապետը նրան հորդորել է այդ քայլին չգնալ և գոնե երկու ամիս ևս պաշտոնավարել։ Այս մասին տեղեկացնում է [url=https://168.am/2019/02/27/1087938.html]168.am[/url]-ը՝ հղում անելով իր խիստ հավաստի աղբյուրներին։ «Խնդիրը նրանում է, որ քաղաքապետի հրաժարականի դեպքում ավագանու մեծամասնությունն իր միջից պետք է ընտրի նոր քաղաքապետին։ Իհարկե, Հայկ Մարությանն իր կառավարման այս ընթացքում էլ չկարողացավ տիրապետել քաղաքային խնդիրներին, առհասարակ՝ ոլորտին, սակայն ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում քաղաքապետի այլ, գոնե քիչ թե շատ ճանաչված թեկնածու այս պահին չկա։ Իսկ վարչական շրջանների ղեկավարները չեն կարող առաջադրվել, քանի որ նրանք ավագանու անդամ չեն հանդիսանում, հայեցողական՝ քաղաքապետի նշանակմամբ են այդ պաշտոնները զբաղեցնում։ Մանրամասներն՝ [url=https://168.am/2019/02/27/1087938.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր