211652_close_icon
views-count22985 դիտում article-date 21:19 27-02-2019

Հերթական քաղաքացին բողոքում է, որ հայրը մահացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բուժաշխատողների կողմից ոչ պատշաճ բուժօգնություն ստանալու հետևանքով

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ, 33-ամյա Մագա Տոնոյանի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանություն է դիմել, որ փետրվարի 18-ից մինչև փետրվարի 26-ն ընկած ժամանակահատվածում իր հայրը՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 65-ամյա Լ. Տոնոյանը «երիկամային անբավարարվածություն» ախտորոշմամբ ստացիոնար բուժում է ստացել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նեվրոլոգիայի բաժանմունքում և հայրը փետրվարի 26-ին ժամը 04:00-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Մ. Տոնոյանը ոստիկաններին հայտնել է, որ հայրը մահացել է նշված բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բուժաշխատողների կողմից ոչ պատշաճ բուժօգնություն ստանալու հետևանքով: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր