211652_close_icon
views-count1126 դիտում article-date 22:43 27-02-2019

ԵՊԲՀ-ում տեղի է ունեցել գիտական խորհրդի նիստ և դեկանի ընտրություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում փետրվարի 27-ին տեղի ունեցավ Գիտական խորհրդի նիստ, որի հագեցած օրակարգի առաջին հարցը ներկայացրեց Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը՝«Համալսարանի միջազգայնացման գործընթացի վերլուծություն և հաշվետվություն» թեմայով զեկույցով: Անդրադառնալով բուհի միջազգայնացման գործիքակազմին, հիմնական ուղղություններին ու կատարված աշխատանքներին՝ պրոռեկտորը նշեց, որ միջազգայնացման հիմնական ուղղությունները երկուսն են՝ ակադեմիական և կազմակերպչական ռազմավարությունը. Առաջինը՝ ծրագրային, մյուսը՝ ինստիտուցիոնալմակարդակով: «Ակադեմիական առանձնահատկությունն իր մեջ ընդգրկում է օտարերկրյա ուսանողների ուսուցումը, համագործակցությունը գործընկեր ուսումնական հաստատությունների հետ, օտարերկրյա դասախոսների ներգրավումը, միջազգային գիտաժողովները և այլն: Կազմակերպչական ռազմավարությունը՝ կառավարում և պլանավորում, ծառայություններ, մարդկային ռեսուրսներ»,-ընդգծեց Երվանդ Սահակյանը: Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտորի խոսքով՝ օտարերկրյա ուսանողների թիվը ներկա պահին 1760 է, ինչը կազմում է ուսանողության 25 տոկոսը: «Օտարերկրացի ուսանողների գերակշիռ մասի համար Հայաստանում ապահովվում են անհրաժեշտ պայմանները»,-ասաց նա՝ ավելացնելով, որ դա փաստում է՝ օտարերկրացի ուսանողների թիվի ավելացումն իրատեսական է: Պրոռեկտորը նշեց նաև, որ 2020 թվականին համալսարանի հիմնադրման 100-ամյակի առիթով, օտարերկրյա պետություններում գործող ԵՊԲՀ շրջանավարտների միությունները պատրաստակամություն են հայտնել մասնակցել ու ներդրումունենալ միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին, ինչպես նաև ապահովել մեծ թվով օտարերկրյա ուսանողների ներկայությունը, ինչը լավ առիթ է՝ միջազգային հեղինակության բարձրացման համար: Գիտական խորհրդի այսօրվա նիստում տեղի ունեցավ նաև Օտարերկրացիների ուսուցման դեկանատի դեկանի ընտրություն: Դեկանի պաշտոնը զբաղեցնելու համար դիմել էր Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար,Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի դոցենտ Գայանե Ավետիսյանը, ով փակ գաղտնի քվեարկության արդյունքում՝ 70 կողմ և 2 դեմ ձայներովընտրվեցՕտարերկրացիների ուսուցման դեկանատի դեկանի պաշտոնում:

Նմանատիպ նյութեր