211652_close_icon
views-count2352 դիտում article-date 19:20 27-02-2019

Շաքիրային մեղադրում են խարդախության մեջ

Երգչուհի Շաքիրան մեղադրվում է խարդախության և Իսպանիայի գանձարանին հարկեր չվճարելու մեջ: «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի կնոջ դեմ գործ է հարուցվել: 42-ամյա կոլումբիացի պոպ-երգչուհուն մեղադրանք է ներկայացվել 6 կետով: Բարսելոնայի դատախազությունը Շաքիրային մեղադրում է, որ վերջինս հարկային ծառայությանը չի վճարել 14,5 մլն եվրո: Շաքիրան իրեն չի գրանցել որպես հարկային ռեզիդենտ՝ բնակվելով Իսպանիայում: Բացի այդ, նա իր եկամուտները կորպորատիվ ցանցի միջոցով 2012-2014 թվականներին թաքցրել է: Շաքիրայի ներկայացուցիչները հայտնում են, որ նա համաձայն է վկայություններ տալ և համագործակցել հետաքննության հետ: Բացի այդ, նրանք պնդում են, որ երգչուհին արդեն վճարել է 14,5 մլն եվրոն և այլևս պարտքեր չունի:

Նմանատիպ նյութեր