211652_close_icon
views-count2870 դիտում article-date 19:12 27-02-2019

Շուրջ 3 տասնամյակ սպասման մեջ…Արցախյան պատերազմում անհայտ կորածների թիվը մոտ 1000 է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Աշխարհում անհայտ կորածների թիվն անցնում է հարյուր հազարից, Արցախյան պատերազմում անհայտ կորածների թիվը մոտ 1000 է (200-ը` ՀՀ-ից): Սա ցավոտ և լուրջ խնդիր է նաև մեզ համար՝ ազգային ազատագրական պայքարի բովով անցած, պատերազմում հաղթած ժողովրդի: Պատերազմ, որ հազարավոր մարդկանց կյանք խլեց, քանի քանիսն էլ անհետ կորան՝ կարոտի կսկիծն ու վիշտը թողնելով հարազատների սրտերում, հավերժական սպասում դրոշմելով հարազատների աչքերում… Եվ պատահական չէ, որ Երկրապահների համար այս հարցն այդքան ցավոտ ու սրտամոտ է: Երկրապահ կամավորականների միությունը վարչության աշխատակից, անհայտ կորած ազատամարտիկի քույր Հայկուհի Պապիկյանի հրավերով հյուրընկալել էր արցախյան գոյամարտում անհետ կորածների հարազատներին: Միջոցառումը մեկնարկեց ԵԿՄ վարչության գրադարանում՝ Երևանի հ. 13 դպրոցի սաների թումանյանական ողջույնով: Ապա հյուրերը վարչության պատասխանատուների, երկրապահների ուղեկցությամբ շրջեցին ԵԿՄ «Փառքի սրահում», ծանոթացան վարչության գրադարանին: Ապա ներկաները ծաղիկներ դրեցին ի հիշատակ անհայտ կորածների խաչքարին՝ Երկրապահ կամավորականների միության վարչության Խաչքարերի պուրակում: « ԵԿՄ-ն որպես արցախյան ազատամարտի մասնակիցներին համախմբող ամենամեծ հասարակական կազմակերպություն իր գործունեության հիմնադրույթներում մշտապես կարևորել է ինչպես զոհված, այնպես էլ անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների խնդիրները»,- ասաց ԵԿՄ վարչության փոխնախագահ Օհան Գևորգյանը: Նա նաև հորդորեց ներկաներին չխզել կապը Երկրապահի հետ, բարձրաձայնել իրենց մտահոգությունները: «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հ/կ-ի ղեկավար Ռիմա Առաքելյանը բոլոր հարազատների անունից շնորհակալություն հայտնեց երկրապահներին՝ պատրաստակամության և ուշադրության համար: Հյուրերը երկրապահի հետ պարբերաբար նման հանդիպումներ կազմակերպելու, իրենց մտահոգությունները բարձրաձայնելու ցանկություն հայտնեցին, նրանց համար նաև անակնկալ էր ի հիշատակ անհայտ կորածների խաչքարի առկայությունը վարչության բակում: Հանդիպման ընթացքում Անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին բաժանվեց նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն անհայտ կորածների ընտանիքներին» ծրագրի շրջանակներում հրատարակված գրականություն, որի նպատակն է ուժեղացնել Որոնում ծառայության պատրաստվածությունը, հասկանալու և հոգալու ընտանիքների կարիքները: [b]ԵԿՄ լրատվության բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր