10596 դիտում
18:59 27-02-2019
Փաստաբանը հերքման լրացուցիչ պահանջով դիմել է լրատվամիջոցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փաստաբան Ա.Բայադյանը էլեկտրոնային նամակով հերքման լրացուցիչ պահանջով դիմել է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին:
[b]Նամակը ներկայացնում ենք ստորև.[/b]
Զանգվածային լրավտամիջոցի հարգելի ներկայացուցիչ,
ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող թիվ 58164718 քրեական գործով հանդիսանում եմ մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանի պաշտպանը:
Դեռևս 23.02.2019թ-ին Ձեր կայքի էլէկտրոնային հասցեով ուղարկել էի պարզաբանում նույն կայքում իմ պաշտպանյալի վերաբերյալ՝ երկու հրապարակումներով <<Զանգվածային լրատվության մասին>> ՀՀ օրենքի համաձայն հերքում տարածելու մասին պահանջով:
Իմ գրությանը արձագանքեցիք շատ արագ, որի համար շնորհակալ եմ, սակայն հրապարակվածի վերաբերյալ ունեմ առարկություններ, մասնավորապես՝ նույն օրը <> էլեկտրոնային կայքում <<Փաստաբանը համոզված է, որ <<Լապտերիկ>> մանկապարտեզի տնօրենը երեխաների սնունդը մանկապարտեզից այլ տեղ չի տեղափոխել.>> վերնագրով նյութում հրապարակվել է իմ պարզաբանումը որպես պատասխան, բայց ըստ մեզ չի պահպանվել <<Զանգվածային լրատվության մասին>> ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջը, մասնավորապես 2019թ-ի փետրվարի 23-ի վերը նշված Ձեր հրապարակումը չի ուղեկցվել <<Հերքում>> խորագրի կամ վերնագրի ներքո, ավելին 2019թ-ի փետրվարի 23-ի հրապարակման մեջ կրկնվել է դեպքերի վերաբերյալ նախորդ երկու հրապարակումներում առկա, իրականությանը չհամապատասխանող և անճշտություններով հատվածները, իսկ 23.02.2019թ-ի <<Փաստաբանը համոզված է, որ <<Լապտերիկ>> մանկապարտեզի տնօրենը երեխաների սնունդը մանկապարտեզից այլ տեղ չի տեղափոխել.>> վերնագրով [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/21/1115427/]նյութում [/url]առկա է նախադասություն, միտք՝ <<Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա ամուսինն աշխատում է վերահսկիչ պալատի 4-րդ վարչության պետ, ընտանիքի անդամներն էլ բոլորը պաշտոնյաներ են>>։
Նշված տեղեկատվությունը անձնական տվյալէ, և պաշտպանվում է <<Անձնական տվյալների պաշտպանության մասին>> ՀՀ օրենքով, բացի դա նման ձևակերպումը անձանց անձեռնմխելիության, բարի համբավի ու արժանապատվության սահմանադրությամբ պաշտպանվող իրավունքների խախտման փորձ է:
Միաժամանակ հայտնում եմ, որ Ձեր կայքում նախորդ՝ <<<<Լապտերիկ>> մանկապարտեզի տնօրենը չկարողացավ մոլորեցնել քննիչներին. Փաստերի ճնշման տակ ոչ միայն ընդունել է մեղավորությունը, այլև 20 մլն դրամի չափով վնասը վերականգնել է>> վերնագրով 2019թ-ի հունվարի 23-ի [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/21/1115427/]հրապարակման մեջ[/url] առկա <<Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ քննչական բաժնում քննչական բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի և ավագ քննիչ Ս. Նավասարդյանի ներկայությամբ տեղի է ունեցել առերեսում..., շարադրանքը նույնպես չի համապատասխանում իրականությանը:
Պաշտպանական կողմը տիրապետում է հիմնավոր փաստական հանգամանքների, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալը չի մասնակցել և ներկա չի գտնվել առերեսմանը: Սա մեկ անգամ ևս փաստում է հրապարակումների ժամանակավրեպ ու ոչ ճիշտ լինելու մասին, հետևաբար նման հրապարակումները պետք է հերքվեն:
Մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանը և ես գտնում ենք, որ լրատվամիջոցի կողմից չի իրականացվել հերքում օրենքով սահմանված կարգով:
Վերոգրյալից ելնելով լիազորված եմ պահանջելու նույն լրատվամիջոցում <<Զանգվածային լրատվության մասին>> ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով
1. <<Հերքում>> խորագրի ներքո հերքել նախկին՝
- <Սկանդալ Երևանում. <<Լապտերիկ>> մանկապարտեզի տնօրենը, ով պաշտոնյայի կին է, քննիչի որոշմամբձերբակալվել է. Նա դարձել է իր ագահության զոհը>> վերնագրով 2019թ-ի հունվարի 21-ի և
- <<<<Լապտերիկ>> մանկապարտեզի տնօրենը չկարողացավ մոլորեցնել քննիչներին. Փաստերի ճնշման տակ ոչ միայն ընդունել է մեղավորությունը, այլև 20 մլն դրամի չափով վնասը վերականգնել է>> վերնագրով 2019թ-ի հունվարի 23-ի հրապարակումները,
2. կամ ապացուցեք, որ նշված փաստերը համապատասխանում են իրականությանը,
3. կամ մերժեք հերքման պահանջը օրենքով սահմանված կարգով:
Փաստաբանի արտոնագրի, վկայականի և լիազորագրի պատճենը ներկայացրել եմ նախին նամակիս կից:
[b]Հարգանքով՝ փաստաբան Ա.Բայադյան[/b]
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2738 դիտում
15:56 07-02-2014
15 տարվա ազատազրկման դատապարտված Լեդի Հակոբի քրոջ որդու փաստաբանը պահանջով դիմել է արդարադատության խորհրդին
11992 դիտում
23:10 13-10-2018
Ռուբեն Մելիքյանը՝ Հենրիկ Աբրահամյանի վերաբերյալ ԱԱԾ տնօրենի առաջ քաշած վարկածի ու ՀՔԾ պետի հերքման մասին. Tert.am
Այս բաժնից
1096 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1396 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ