211652_close_icon
views-count1979 դիտում article-date 16:25 27-02-2019

Դանի Կարվահալ. Մտադիր ենք հաղթել «Բարսային» և դուրս գալ եզրափակիչ

«Ռեալի» պաշտպան Դանի Կարվահալը «Բարսելոնայի» հետ Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղից առաջ (առաջին հանդիպումը՝ 1:1), գնահատել է իր թիմի հնարավորությունները: «Մենք լավ վիճակում ենք գտնվում և մեզ լավ ենք զգում: Մենք առաջին խաղում լավ արդյունքի հասանք և ցանկանում ենք եզրափակիչ դուրս գալ: Այս հանդիպումը յուրահատուկ է, այն դիտելու է ամբողջ աշխարհը: Հուսով եմ, որ մենք ցանկալի արդյունքի կհասնենք», ասել է Կարվահալը: Իսպանիայի Գավաթի «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/27/1118513/]կկայանա[/url] այսօր՝ կեսգիշերին, իսկ արդեն շաբաթ օրը՝ մարտի 2-ին, թիմերը կհանդիպեն Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում:

Նմանատիպ նյութեր