211652_close_icon
views-count944 դիտում article-date 18:14 27-02-2019

Պաշտպանի այցի արդյունքում 6 երեխա հատուկ դպրոցից տեղափոխվել է ներառական դպրոց. իրականացվել է կրկնայց Երևանի թիվ 2 հատուկ դպրոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չհայտարարված այց է իրականացրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 2 հատուկ (օժանդակ) դպրոց: Նա ծանոթացել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում առկա վիճակին, պարզել անցյալ տարի մոնիթորինգային այցի արդյունքում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Այս այցի արդյունքում ևս արձանագրվել են խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը. • Երեխաներից շատերը դեռևս չունեն վկայագրեր այն դեպքում, երբ վկայագրի առկայությունը հաստատություն ընդունվելու կարևոր նախապայման է, • Պետք է վարվեն երեխաների նկատմամբ և երեխաների միջև բռնության դեպքերի արձանագրման մատյանները, • Բուժանձնակազմը պետք է ունենա շուրջօրյա ներկայացվածություն, • Դեղամիջոցները երեխաներին պետք է տրամադրվեն բժշկական կրթություն ունեցող անձնակազմի կողմից, • Պետք է առկա լինեն մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար հարմարեցված դասագրքեր, • Պետք է հատուկ դպրոցում ներգրաված մասնագետների համար ներդնել վերապատրաստման համակարգ, • Շենքի տանիքը և ննջասենյակներն ունեն անհապաղ վերանորոգման կարիք և այլն։ Նշենք, որ անցյալ տարի սեպտեմբեր ամսին Պաշտպանի ներկայացուցիչների ևս մեկ չհայտարարված այցից հետո հաստատությունում արձանագրվել են մի շարք դրական փոփոխություններ։ Մասնավորապես, 6 երեխա տեղափոխվել է ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցներ: Բացի այդ, սանհանգույցներում արդեն առկա է օճառ և զուգարանի թուղթ, առանձնացվել և վերանորոգվում է բժշկական մեկուսարան, տարածքային պոլիկլինիկայի հետ հաստատված է համագործակցություն և պոլիկլինիկան սպասարկում է նաև հաստատության երեխաներին, տեղադրվել է բողոքների արկղ երեխաների համար և այլն։ Այցի արդյունքում արձանագրված խնդիրները մանրամասն կվերլուծվեն և պետական իրավասու մարմիններին կներկայացվեն խնդիրների լուծման ուղղությամբ կոնկրետ առաջարկներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր