211652_close_icon
views-count1081 դիտում article-date 15:47 27-02-2019

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի, Սևանի, Գավառի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է՝ տեսանելիությունը՝ 20-30 մետր: Տիգրանաշենի ոլորաններում և Մեղրու լեռնանցքում նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր: Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր