211652_close_icon
views-count1431 դիտում article-date 15:20 27-02-2019

«Ուրարտուն» նվաճեց ԵԱՏՄ բասկետբոլի գավաթը

Երևանում անցկացվեց ԵԱՏՄ բասկետբոլի գավաթի առաջին խաղարկությունը: Չորս թիմերի պայքարում հաղթեց տանտերերի «Ուրարտու -Վիվառոն»: Հաջողությունը հեշտ չտրվեց, քանզի ստուգատեսին ներկայացել էին ԵԱՏՄ երկրների լավագույն թիմերը: Որոշիչ խաղում մրցեցին Երևանի << Ուրարտու – Վիվառոն >> և ՌԴ Տուլա քաղաքի << Արսենալը >>: Խաղադաշտում չափազանց սուր և գրավիչ պայքար ծավալվեց, որն իր արձագանքը ստացավ տրիբունաները ծանրաբեռնած մարզասերների մոտ: Մեր թիմն արդարացրեց սպասելիքները, հաղթեց 92 : 72 հաշվով և արժանացավ գլխավոր պարգևին: Երկրորդ տեղը զբաղեցրեց Ղազախստանի << Բարսի Ատիրաու >> , իսկ երրորդը ` << Արսենալ >> ակումբը: Վերջինը Բելառուսի << Բորիսֆեն >> թիմն էր: Մրցաշարը ցույց տվեց, որ Հայաստանի բասկետբոլը աստիճանաբար վերելք է ապրում: Մարզաձևի հանրապետական ֆեդերացիան կազմակերպում և անցկացնում է ամենամյա հանրապետական կանոնավոր առաջնություններ: Ավելացել է թիմերի քանակը, կազմավորվել են ակումբներ: Այդ ամենի արդյունքում << Ուրարտուի >> հաջողությունն էր:

Նմանատիպ նյութեր