211652_close_icon
views-count1502 դիտում article-date 15:10 27-02-2019

Մաքսիմ Մանուկյանը և ևս 3 հայ ըմբիշ կմեկնարկեն միջազգային մրցաշարում

Բուլղարիայի Ռուսե քաղաքում այսօր ` փետրվարի 27 –ին սկսվում է հունահռոմեական ըմբշամարտի միջազգային ավանդական հերթական մրցաշարը: Գոտեմարտողների թվում են նաև մեր երկրի ներկայացուցիչներ, 82 կգ քաշայիններ Սարգիս Քոչարյանը,Էդվարդ Սարգսյանը, 87 կգ քաշայիններ Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը: Մարտի 4 –ին ավարտվող այդ մրցաշարը Հայաստանի պատվիրակների համար ստուգողական նշանակություն ունի: Հայրենիք վերադառնալուց հետո, տղաները կմիանան հավաքականին, որը կմասնակցի Բելառուսի << Ստայկի >> մարզավանում անցկացվող ուսումնամարզական հավաքին: Ավարտին կհաջորդի ուղևորությունը Բուխարեստ, որտեղ ապրիլի ութին կսկսվի Եվրոպայի առաջնությունը:

Նմանատիպ նյութեր