211652_close_icon
views-count2014 դիտում article-date 14:13 27-02-2019

Զարիֆը վերադարձել է աշխատանքի ու մասնակցել Փաշինյանի դիմավորման արարողությանը

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, ում հրաժարականը նախագահ Հասան Ռոուհանին մերժել էր, վերադարձել է իր բնականոն աշխատանքին և Թեհրանում մասնակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողությանը: Փաստը չի վրիպել նաև միջազգային լրատվամիջոցների ուշադրությունից, որոնք գրում են, որ նախագահ Ռոուհանիի կողմից հրաժարականը մերժելու մասին նամակը ստանալուց հետո Զարիֆը կրկին անցել է պարտականությունների կատարմանը։ Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հրաժարական էր տվել: Սակայն Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նամակ Էր ուղարկել նրան՝ հրաժարվելով ընդունել հրաժարականը՝ դա աննպատակահարմար համարելով երկրի շահերի համար:

Նմանատիպ նյութեր