211652_close_icon
views-count13795 դիտում article-date 13:23 27-02-2019

HSBC Հայաստանը հայտարարում է Բաց դռների օր Երեւանում

[url=https://banks.am/am/news/newsfeed/16932?fbclid=IwAR2Rx3dWM7bCRI9Z8NIXRGhnDCAwb7F-XfnZhx4GVPOZuZLUe3iqqa0iT6o]Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը[/url] (HSBC Հայաստան) հայտարարում է Բաց դռների օր: Բանկում նշել են, որ միջոցառման նպատակն է բարձրացնել Հայաստանի քաղաքացիների ֆինանսական գրագիտության մակարդակը եւ խթանել իրազեկությունը հատկապես բանկային ծառայությունների եւ պրոդուկտների վերաբերյալ։ Այն տեղի կունենա մարտի 2-ին՝ ժամը 11:00-15:00-ը, HSBC Հայաստանի՝ Հանրապետության հրապարակի մասնաճյուղում (հասցե`Վազգեն Սարգսյան փողոց 9)։ Միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար: «Մասնակիցները հնարավորություն կունենան HSBC Հայաստանի մասնագետներին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը մի շարք թեմաների, ինչպես օրինակ՝ ֆինանսների եւ խնայողությունների արդյունավետ կառավարման, սպառողների իրավունքների պաշտպանության, բանկային պրոդուկտների հետ կապված ռիսկերի գնահատման եւ կառավարման, ծախսերի օպտիմալացման եւ այլնի վերաբերյալ։ HSBC-ն կարեւորում է ֆինանսական գրագիտությունը՝ որպես ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու կարեւոր գրավականներից մեկը։ 1996թ. Հայաստանում հիմնադրվելուց ի վեր՝ HSBC Հայաստանն իրականացրել եւ ֆինանսավորել է աշակերտների եւ ուսանողների շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված մի շարք ծրագրեր, այդ թվում՝ «Անգլերենը եւ աշխատանքային հմտությունները կարիերայի զարգացման համար» Բրիտանական խորհրդի եւ «Աշակերտական գործարար ընկերություն» Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության հետ համատեղ։ Բացի այդ, HSBC Հայաստանի աշխատակիցները տարբեր ծրագրերի շրջանակներում կամավոր սկզբունքներով մեկ տարվա ընթացքում իրականացրել են ընդհանուր 1800 ժամ տեւողությամբ ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված դասընթացներ Հայաստանի տարբեր մարզերում»,- ասված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր