211652_close_icon
views-count4080 դիտում article-date 12:42 27-02-2019

ԿԳՆ-ն հայտնել է դպրոցականների համար գարնանային արձակուրդի ժամկետները

Դպրոցականների գարնանային արձակուրդները կմեկնարկեն առաջին դասարանցիների համար` մարտի 18-ից, 2-12-րդ դասարանցիների համար` մարտի 25-ից: Այս մասին հայտնում են Կրթության և գիտության նախարարությունից: Համաձայն հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների`առաջին դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2019 թ. մարտի 18-ից 31-ը ներառյալ, 2-12-րդ դասարանցիներինը` 2019թ. մարտի 25-ից 31-ը ներառյալ:

Նմանատիպ նյութեր