211652_close_icon
views-count4162 դիտում article-date 09:31 27-02-2019

Չեն կարողանում «պահել» Ֆեյսբուքը. Փաշինյանը զայրացել է․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին զայրացած է քարոզչական թիմի վրա, քանի որ ոչ միայն կաղում են տեղեկատվական ընդհանուր դաշտում, այլև, ի մասնավորի, չեն կարողանում «պահել» Ֆեյսբուքը: Բանն այն է, որ վարչապետի ֆեյսբուքյան վերջին հրապարակումների տակ բավական շատացել են բացասական մեկնաբանությունները, իսկ ահա «Մի հարցրու միայն, թե ի՞նչ է արել կառավարությունը ինձ համար: Հարցրու նաև՝ թե իսկ ես ինքս ի՞նչ եմ արել ինձ համար» գրառումն այս առումով ռեկորդներ է սահմանել: Սա առաջացրել է վարչապետի դժգոհությունը, և նա կոշտ խոսակցություն է ունեցել «ֆեյսբուքչիների» թիմի համակարգողների հետ՝ ասելով, թե «մի էջն ինչ ա, ո՞ր չեք կարողանում նույնիսկ մեկնաբանություններին տեր դառնաք, գոնե բլոկեիք դրանց»: Ի դեպ, հետաքրքրական է, որ իշխանական ֆեյքերի բանակը վերջին մեկ ամսվա ընթացքում ցուցաբերում է լուրջ պասիվություն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր