211652_close_icon
views-count3193 դիտում article-date 23:54 26-02-2019

Ունաի Էմերի. «Բորնմութին» հաղթելու դեպքում «Արսենալը» կպահպանի 4-րդ տեղը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Բորնմութի» հետ հանդիպմանը: «Արսենալը» կարող է ԱՊԼ-ում պահպանել չորրորդ տեղը, եթե միայն հաղթենք: Մենք մրցաշարի բոլոր 38 խաղերում պետք է հետևողական լինենք: Ամեն խաղ կարևոր է: Մենք «Բորնմութի» հետ միայն երեք միավոր վերցնելու մտքով պետք է խաղանք: Այժմ այս մրցաշրջանում «Արսենալի» համար շատ կարևոր պահ է: Մենք հանդես ենք գալիս Անգլիայի առաջնությունում և Եվրոպայի լիգայում: Ձգտում եմ, որ յուրաքանչյուր խաղացող առանձին և ամբողջ թիմը՝ միասին վերցրած, ցուցադրի իր լավագույն խաղը», ասել է Էմերին: «Արսենալ»-«Բորնմութ» հանդիպումը կկայանա փետրվարի 27-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին:

Նմանատիպ նյութեր