211652_close_icon
views-count11545 դիտում article-date 23:28 26-02-2019

Երևանում համերգով հանդես կգա հայտնի երգչուհի Անգելինա Կապլանը

Երևանում մենահամերգով հանդես կգա հայտնի երգչուհի Անգելինա Կապլանը: Համերգը տեղի կունենա մարտի 9-ին օպերային թատրոնի տարածքում գտնվող «Շանսոն» ակումբում: Կապլանը յուրահատուկ սեր է տածում հայերի ու Հայաստանի նկատմամբ: Նա մեր երկրում հայտնի է բազում երգերով, որոնք նվիրված են հենց Հայաստանին: Դրանցից են, օրինակ, «Ереван», «Горы» և այլ ստեղծագործություններ: Սա երգչուհու երկրորդ երևանյան համերգն է: Հնչելու են հին ու սիրված, ինչպես նաև նոր գործեր: Երեկոյի ընթացքում հանդես կգա նաև Անգելինայի մտերիմ Լոլա Ծերեթելին, ով որպես հյուր մի քանի երգ կկատարի: Անգելինա Կապլանը ծնվել է Ուկրաինայում, մանուկ հասակից սեր էր տածում երգի ու երաժշտության հանդեպ: Սովորել է դաշնամուր նվագել: 1990-ականներին ընտանիքով տեղափոխվում են Իսրայել, որտեղ ապագա երգչուհու հայրը խումբ է հիմնադրում, իսկ Անգելինան խմբում սկսում է հանդես գալ որպես վոկալիստ: 1999-ին սկսում է հանդես գալ Իսրայելում շատ հայտնի «Շամպանյա» անսամբլի կազմում: Անգելինան սկսում է շրջագայել ու հանդես գալ աշխարհի տարբեր երկրներում: 2004 թվականին թողարկել է իր առաջին սոլո սկավառակը: Հավելենք, որ բացի այս համերգից փետրվարի 28-ին «Շանսոն» ակումբում տեղի կունենա սիրված երգիչ Արսեն Սաֆարյանը: Ակումբը նպատակ է դրել ակտիվ գործունեություն ծավալել՝ հանրությանը ներկայացնելով ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրի ինքնատիպ արտիստներին: Ակումբի հիմնադիր երգչուհի Անչոկը փաստում է՝ շանսոնի նկատմամբ հետաքրքրություն կա, բայց ոչ երիտասարդների շրջանում և իրենք փորձելու են նաև երիտասարդներին էլ «վարակել» շանսոնի նկատմամբ սիրով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր