211652_close_icon
views-count2714 դիտում article-date 18:37 26-02-2019

Շվեդիայի գավաթի հանդիպումը դադարեցվել է երկրպագուների պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շվեդիայի Գավաթի «Գյոթեբորգ»-ԳԱԻՍ հանդիպումը դադարեցվել է երկրպագուների պատճառով, որոնք զանգվածաբար պիրոտեխնիկա են օգտագործել: Երկրորդ խաղակեսի ամենասկզբում դաշտի տերերի երկրպագուները, որոնք տեղակայված էին ԳԱԻՍ-ի դարպասների ետևում, ֆուտբոլային դաշտը պարզապես հրետակոծել են ճայթռուկներով և այլ պիրոտեխնիկ իրերով, որի արդյունքում մարզադաշտը ծխի մեջ է կորել: Հանդիպման գլխավոր մրցավարը դադարեցրել է խաղն ու ֆուտբոլիստներին հեռացրել դաշտից՝ 0:0 հաշվի ժամանակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր