211652_close_icon
views-count2926 դիտում article-date 17:39 26-02-2019

«Լևանտեի» խաղացողը ծանր վնասվածք է ստացել «Ռեալի» հետ խաղի սկանդալային դրվագում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լևանտեի» կիսապաշտպան Շեյք Դուկուրեն ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել Լա Լիգայում «Ռեալի» հետ խաղի ժամանակ (1:2): Դա տեղի է ունեցել «Լևանտեի» դարպասին երկրորդ 11 մետրանոց հարված նշանակելու դրվագում, որը նշանակվել էր Դուկուրեի կողմից «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոյին իբր հարվածելու ժամանակ: Ինչպես նշվում է «Լևանտեի» բժշկական զեկույցում, Դուկուրեն այդ դրվագում չէր կարողացել հարվածել գնդակին, կորցրել էր հավասարակշռությունն ու անհաջող վայրէջք կատարել գետնին: Նշենք, որ այդ 11 մետրանոցի շնորհիվ «Ռեալը» հաղթանակ տարավ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր