211652_close_icon
views-count3884 դիտում article-date 16:45 26-02-2019

Դավիթ Հակոբյանը` Նազենի Ղարիբյանի մասին. «Մեր կառավարությանը չի սազում նման անհասկանալի, խայտառակ չինովնիկ». aravot.am

[url=https://www.aravot.am/2019/02/26/1023420/?fbclid=IwAR2nlId8wACGeq-f9cCfOY82faHFDZqNde1grtTOcoqAnG6iNHYdYzrEp7Q]Aravot.am[/url]-ի հետ զրույցում արձագանքելով մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանի այն դիտարկմանը, թե Համազգային թատրոնը հիմնվել է Սոս Սարգսյանի կուրսի հիմքի, ինստիտուտի ակտիվի հիման վրա, եւ թատրոնի ժանրային միակ առանձնահատկությունը Սոս Սարգսյանի կողմից հիմնադրված լինելն է, թատրոնի հիմնադիրներից ռեժիսոր, դերասան Դավիթ Հակոբյանը նշեց. «Այնքան ծիծաղելի է, որ նույնիսկ զայրանալու չէ: Այդ կինը (Նազենի Ղարիբյանը- Գ.Հ.) տեղյակ չէ որեւէ բանից: Ես արդեն սկսում եմ մտածել, որ ինքը որեւէ ներկայացում ոչ մի տեղ չի էլ նայել, համենայնդեպս, մեր թատրոնի հետ բացարձակապես կապ չունի… Նա նույնիսկ տեղյակ չէ, թե ինչպես է ստեղծվել այս թատրոնը…ասում է՝ ստեղծվել է Սոս Սարգսյանի կուրսի հիման վրա, պատկերացնո՞ւմ եք՝ Շահում Ղազարյանը, Մայիս Ղարագյուզյանը, Գալյա Նովենցը Սոս Սարգսյանի կուրսի ուսանողնե՞րն էին` իր տարիքի …Այդպես անհասկանալի ձեւով ինչ-որ ուսանողական թատրոն են բացել, եւ որովհետեւ ուսանողական է, պետք է միացնել ինստիտուտի՞ն: Չեմ հասկանում` ի՞նչ է նշանակում սա, ինչի՞ համար է այս ամենը»: Դավիթ Հակոբյանը հավելեց. «Նա չի կարողանում մեզ ներել իր երկու պարտությունները, սա արդեն անձնական քենի է նման…Նազենի Ղարիբյանը երկու պարտություն վրա-վրա ունեցավ մեզ հետ շփվելու ընթացքում: Մեկ անգամ չկարողացավ Սուրեն Շահվերդյանին այստեղ գեղարվեստական ղեկավար դարձնել, չկարողացավ նաեւ Վիգեն Չալդրանյանին պահպանել որպես թատրոնի տնօրեն… Նախկինում նույն տիկին Մակունցին պարտվել էր Մնջախաղի թատրոնի հարցում: Երկու օր առաջ ինքը պաշտոնական հայտարարություն է անում, թե չի կարող 60 հոգի հանդիսատես ունեցող թատրոնին մեծ տարածք տրվել, երկու օր հետո նույն նախարարությունը կառավարության որոշմամբ շենք է տրամադրում թատրոնին: Երկու անգամ նա պարտվում է մեզ ու չի կարողանում ներել: Սա արդեն ծիծաղելի է, որ անձնականի է վերածված: Եվ ամբողջ ցանկը, չգիտես ինչու, սկսվում է հենց Համազգային թատրոնից: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/02/26/1023420/?fbclid=IwAR2nlId8wACGeq-f9cCfOY82faHFDZqNde1grtTOcoqAnG6iNHYdYzrEp7Q]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր