211652_close_icon
views-count1326 դիտում article-date 17:15 26-02-2019

Հարկադիր կատարման ծառայությունը ներկայացրել է փետրվար ամսվա շաբաթական վիճակագրությունը

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի փետրվարի 18-ից 22-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 3199 դիմում և գրություն: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 7 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ընթացք է տրվել 12 զանգ-բողոքի: Փետրվարի 18-ից 22-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1415 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր