211652_close_icon
views-count1873 դիտում article-date 14:50 26-02-2019

Իրանի ԱԳ նախարար Զարիֆի հրաժարականի պատճառը նախագահի վարչակազմի հետ տարաձայնություններն են. ԶԼՄ-ներ

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պաշտոնաթող է եղել երկրի նախագահի դիվանատան հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Այդ մասին այսօր՝ փետրվարի 26-ին, հայտնել է Fars գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուր: Աղբյուրի խոսքով՝ Զարիֆը տեղեկացված չի եղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ նախօրեին Թեհրան կայացած այցի մասին: Փետրվարի 25-ին Ասադն աշխատանքային այցով ժամանել էր Թեհրան, որտեղ հանդիպում էր ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար ու գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեիի հետ: Եվ հենց երեկ էլ Զարիֆը հայտարարել է իր հրաժարականի մասին: Համապատասխան հաղորդագրությունը զետեղված է Instagram-ում նրա էջում:

Նմանատիպ նյութեր